Հայաստան. Վաճառողների համար

Հ Ա Յ ՏՈՐԳ խանութները

Հայաստանի Հ Ա Յ ՏՈՐԳ խանութը անհատների համար ովքեր ուզում են ապրանք վաճառել առանց խանութ բացելու

 

Դուք անհատ եք, երբեմն զբաղվում եք վաճառքով և ցանկանու՞մ եք ապրանք վաճառել առանց խանութ բացելու:

Եթե ունեք քիչ ապրանքներ և տեսականին անընդհատ փոխվում է, ապա կարող եք խանութ չբացել, այլ պարզապես վաճառել Ձեր ապրանքները Հ Ա Յ ՏՈՐԳ-ի խանութում:

Վաճառքի պայմանների և գների մասին կարող եք կարդալ այստեղ

Հայաստանի տարածքում Հայաստանի վաճառողների համար Հ Ա Յ ՏՈՐԳ -ում գործում է ապրանքը վաճառողից հաճախորդի տուն առաքելու ծառայություն, եթե հաճախորդը պատվիրել է նման ծառայություն։
Ինչպես է դա աշխատում.
Հաճախորդը գնում և վճարում է ապրանքի համար, և պատվիրում է տուն առաքում: Հ Ա Յ ՏՈՐԳ -ի առաքիչը գնում է վաճառողի մոտ, վերցնում ապրանքը և տանում հաճախորդի տուն: Սա վճարովի ծառայություն է, և վաճառողն ինքն է որոշում, թե ով է վճարում այս ծառայության համար՝ վաճառողը, թե գնորդը:
Վաճառողը պետք է յուրաքանչյուր ապրանքի էջերում նշի՝ տուն առաքումն անվճար է, թե վճարովի։

Առաքման ծառայությունը գտնվում է Երևանում և հետևաբար տարբեր քաղաքների համար ունի տարբեր գներ։